Քաղաքական կուսակցությունների գրանցման և վերահսկողության կարգը կպարզեցվի![]() 16 դեկտեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովն արտահերթ նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի նոր խմբագրումը, որը պարզեցնում է քաղաքական կուսակցությունների գրանցման և դրանց վերահսկողության կարգը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։ Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ներկայացնելով լրացումները, նշել է, որ փոփոխությունները նախատեսված են սահմանադրական բարեփոխումներով և նախագահի որոշմամբ։ Նա նշել է, որ, գործող օրենսդրության համաձայն, կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան առնվազն 200 անդամ և 6 ամսվա ընթացքում նրանց թիվը պետք է հասնի մինչև 2 000-ի։ «Օրենքի նոր տարբերակը նախատեսում է հետևյալ մեխանիզմը` կուսակցություն ստեղծելու մասին որոշումն ընդունվում է 100 մարդուց բաղկացած հիմնադիր համագումարում, որից 6 ամիս անց, այսինքն, կուսակցության գրանցման պահին, անդամների թիվը չպետք է պակաս լինի 800-ից»,– ասել է Հովհաննիսյանը։ Օրենքով նախատեսված է նաև սեռերի հավասարության սկզբունքի սահմանում և հաշմանդամների նկատմամբ խտրականության անթույլատրելիություն։ Նախարարի խոսքով, պարզեցվում է նաև մարզերում ստորաբաժանումների մեկ երրորդի պարտադիր առկայության պահանջը` վեցամսյա ժամկետում երկրի ամբողջ տարածքում դրանց հետագա տարածման պահանջով։ Մասնավորապես, նոր խմբագրման օրենքում կուսակցությունները գրանցման պահին պետք է ունենան մարզային ստորաբաժանումներ մարզերի մեկ երրորդում։ Ընդ որում` խոսքը գնում է ինչպես Երևանի, այնպես էլ երկրի մարզերի մասին։ Նա միաժամանակ նշել է, որ հստակեցվել են նաև գրանցումից հրաժարվելու, գործունեության արգելքի պայմանները և այլ հարցեր։ Օրենքով նաև նախատեսված է, որ քաղաքական կուսակցությունը ստեղծվում է քաղաքացիների նախաձեռնությամբ ոչ պակաս քան 100 մարդու քվորումով հիմնադիր համագումարում։ Այնտեղ ընդունվում են նաև կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը։ Միաժամանակ, պետական ֆինանսավորման համար քաղաքական կուսակցությունը պետք է խորհրդարանական ընտրություններում հավաքի ոչ պակաս քան 3 տոկոս։ Համագումար պետք է անցկացվի տարին առնվազն երկու անգամ։ «Խորհրդարանական ընտրություններում 3–տոկոսանոց արգելքը հաղթահարած բոլոր կուսակցություններին տարեկան կհատկացվի, ընդհանուր առմամբ, 40 մլն դրամ (82 հազար դոլար), ինչը 20-25 մլն դրամով ավելի է, քան նախկինում»,– ասել է Հովհաննիսյանը։ Փոփոխություններով կարգավորվում է պարզեցված համակարգով կուսակցությունների լուծարման և 10 տարվա ընթացքում ընտրությունների չմասնակցելու դեպքում նրանց գործունեության դադարեցման գործընթացը։ Նոր կուսակցություններին կտրամադրվի գրանցման մի տարվա ժամկետ հիմնադիր համագումարի պահից։ Նախատեսվում է նաև կուսակցություններին անդամագրվելու սահմանափակում «ուժայինների» համար։ Կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել, եթե այն օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել, մասնավորապես, ֆինանսական հաշվետվության կարգի խախտում, սահմանադրական կարգի բռնի տապալման կոչ է անում։ Հայաստանում գրանցված է 79 կուսակցություն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |