Բրիտանացիներն այսուհետ կարող են երեխա ունենալ` 3-րդ մարդու գենի օգտագործմամբ![]() 16 դեկտեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Անկախ բրիտանական կոմիտեն, որը զբաղվում է ծնելիության և սաղմնավորման հարցերով` Human Fertilisation and Embryology Authority-ն, հավանություն է տվել 2 կնոջից և 1 տղամարդուց բեղմնավորման հնարավորությանը: Այդ մասին ասվում է հաստատության կայքում: Մեծ Բրիտանիայի կլինիկաները կկարողանան անցկացնել այդ միջամտությունը կոմիտեից արտոնագիր ստանալուց հետո: Նշվում է, որ բժիշկների խումբը Նյուքասլից բեղմնավորման ալգորիթմ է մշակել: «Դա պատմական կարևորության որոշում է: Վստահ եմ, որ պացիենտները երջանիկ կլինեն` իմանալով այդպիսի հնարավորության մասին»,-ասել է HFEA նախագահ Սալլի Չեշիրը, հայտնում է newscdn-ը: 2015-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է օգտագործել 3 մարդու ԴՆԹ արհեստական բեղմնավորման դեպքում: Սակայն այդպիսի գենետիկական միջամտության կարգն ու արտոնագրման պահանջները հայտնի են դարձել միայն այժմ: Մեծ Բրիտանիան առաջին և միակ երկիրն է, որն արտոնել է վերարտադրողական այս օժանդակ տեխնոլոգիան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |