Հայաստանի զարգացման հիմնադրամը ներդրումների խթանման նպատակով եռամսյակը մեկ հանդիպումներ է ունենալու16 դեկտեմբերի 2016 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրումների գծով տնօրինության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ-ում գործող բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների, իրավաբանական, աուդիտորական և բիզնես խորհրդատվական ընկերությունների, անշարժ գույքի գործակալությունների, վենչուրային հիմնադրամների և ֆոնդային բորսայի ներկայացուցիչների հետ։ Նպատակն էր ներդրումների ներգրավման և խթանման հարցերի քննարկումը։ «Սա մեր առաջին հանդիպումն է ներդրումային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Մենք ուզում ենք, որ այսպիսի հանդիպումները լինեն նվազագույնը եռամսյակը մեկ, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունն ավելի կանոնավորել։ Ակնկալում ենք քննարկել ձեզ հետ համագործակցության ձևերը, որպեսզի բոլորս միասին Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացնենք օտարերկրյա ներդրողներին»,-ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը։ Մկրտիչեանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Հիմնադրամի առաքելությունը, որն է՝ արտահանման խթանումը, ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության զարգացումը։ Մասնավորապես, խոսվել է կառույցի կողմից իրականացվող միջոցառումների մասին, որոնք ուղղված են օտարեկրյա ներդրողների ներուժի բացահայտմանը, մեր երկրի ներդրումային հնարավորությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, ներդրողներին մատուցվող ծառայությունների մատուցմանը։ Կարեն Մկրտիչյանը տեղեկացրել է հաջորդ տարում նոր ներդրումների ներգրավման նպատակով իրականացվելիք խոշոր միջոցառումների մասին, որոնք կթիրախավորեն ոչ միայն օտարազգիներին, այլև հայկական սփյուռքի ներկայացուցիչներին։ Քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր, հնչեցրել կառուցողական առաջարկներ, որոնք Հիմնադրամի ուշադրության առանցքում են։ Անդրադարձ է եղել պետություն-մասնավոր հատված ներդրումային նախագծերին, որոնց մշակման ուղղությամբ ևս Հիմնադրամն աշխատում է։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |