Ճանաչելով Կոսովոյի անկախությունը` Արեւմուտքը չի կարող չճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը 7 հուլիսի 2007 - 15:45 AMT PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանը, որին վերլուծաբանները համարում են Հայաստանի ապագա նախագահ, գտնում է, որ Հայաստանը դեռեւս ունի Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության կարիք: ՀՀ-ում տեղակայված են 5 հազար ռուս զինծառայողներ»,-գրում է «Ռոյթերս» գործակալությունը «Հայաստանը քննադատում է ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակման համար» հոդվածում: «Ես չեմ կարծում, թե թուրքական սպառնալիք այլեւս չկա, եւ ռուսական ռազմակայանը Հայաստանի տարածքում այդ վտանգից պաշտպանվելու երաշխիք է»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը` Ս.Սարգսյանը նշել է, որ արեւմտյան երկրները, ճանաչելով Կոսովոյի անկախությունը Սերբիայից, չեն կարող չճանաչել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Ռոյթերսը» հիշեցնում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, որը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, դուրս է եկել Ադրբեջանի վերահսկողությունից 1990-ականների պատերազմի արդյունքում եւ անկախություն է հռչակել, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվում են արդեն մի քանի տարի: Սանքտ Պետերբուրգում կայացած երկու նախագահների հանդիպումն անարդյունք եղավ: Ադրբեջանը ցանկանում է, որ հայկական զորքերը դուրս գան Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներից անկլավի կարգավիճակը որոշելուց առաջ»,-գրում է «Ռոյթերսը: «Այդ խնդրի լուծումը հիմնված է փոխզիջման վրա, սակայն ես ոչ մի քայլ կամ արձագանք չեմ տեսնում Ադրբեջանի կողմից: Մենք արեցինք այն ամենն, ինչ կարող էինք»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերում է սեփական քաղաքական նպատակներին, ապա Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե հնարավոր է, որ ինքն առաջադրվի Հայաստանի նախագահի պաշտոնի համար Հանրապետական կուսակցության կողմից: «Սակայն այդ հարցի շուրջ վերջնական որոշումը կկայացվի աշնանը կայանալիք կուսակցության համագումարում»,-ասել է ՀՀ վարչապետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |