«Շչելկունչիկ»-ը 3D ձևաչափով կներկայացվի Երևանում16 դեկտեմբերի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2011-ից Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բազմիցս ներկայացրել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» («Մարդուկ-ջարդուկ») բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ երաժշտական կոմպոզիցիան: 2016-ին «Շչելկունչիկ»-ը կներկայացվի բոլորովին նոր ձևաչափով: Ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների միջոցով կստեղծվի 3D ձևաչափի այնպիսի պատկերազարդում, որի ընթացքում եռաչափ ակնոցների միջոցով հանդիսատեսը կհայտնվի «իրական հեքիաթի աշխարհում»: Ամբողջ դահլիճն օգտագործվելու է որպես եռաչափ էկրան՝ ապահովելով դահլիճի սյուների, խորանների և զարդաքանդակների «կենդանացումն ու տրանսֆորմացիան»: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նախատեսում է այս ներկայացումը դեկտեմբերի 20-ին և 24-ին: Բեմականացման աշխատանքները կիրականացնի Սուքիաս Թորոսյանը, ամբողջ 3D ձևաչափի հեղինակը, իրականացնողը և պրոդյուսերը կլինի Անդրանիկ Թորոսյանը: ՀՀ ժողովրդական արտիստ բալետմայստեր Հովհաննես Դիվանյանի բեմականացմամբ էլ Պարարվեստի պետական ուսումնարանի սաները բալետային կատարումներով հանդես կգան մի քանի դրվագներում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |