Պետգույքի կառավարման վարչության աճուրդներում 98 մեքենա է վաճառվել![]() 16 դեկտեմբերի 2016 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա, որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից 358-ն արդեն աճուրդային գործընթացում է, առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար: Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել է 98 մեքենա՝ հիմնականում խորհրդային արտադրության, 1986-2008 թթ., որոնց ընդհանուր մեկնարկային գինն աճուրդների օրը կազմել է 24.283.241 դրամ: Մրցակցային պայմանների շնորհիվ վաճառքի ընթացքում գումարը հասել է 26.955.563 դրամի: Մեքենաներից 26-ը վաճառվել է մրցակցությամբ, ինչի արդյունքում գնահատված գինն ավելացել է 11 տոկոսով: Անցկացված աճուրդներում ամենացածր գնով վաճառված մեքենան արժեր 15.000 դրամ (խորհրդային արտադրության, 1986թ.), ինչը պայմանավորված է փոխադրամիջոցի` շահագործման ոչ պիտանի վիճակով, մեծ մաշվածությամբ: Ամենաբարձր գնահատված մեքենան ( արտասահմանյան) 1.520.000 ՀՀ դրամ արժեր և վաճառվել է նույն գնով: Աճուրդների ժամանակ հիմնականում մրցակցություն է առաջանում համեմատաբար լավ վիճակում գտնվող մեքենաների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |