Հայաստանը մասնակցում է «Sea Breez-2007» ռազմածովային զորավարժություններին դիտորդի կարգավիճակով

PanARMENIAN.Net - Հայաստանը մասնակցում է «Sea Breez-2007» ռազմածովային զորավարժություններին դիտորդի կարգավիճակով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: «Հուլիսի 9-22-ը ընթացող զորավարժությունների ընթացքում նախատեսվում է բազմազգ ստորաբաժանումների համատեղ գործողությունների անցկացման ունակությունների մշակում եւ համատեղ ջանքերի մակարդակի բարձրացում խաղաղապահ եւ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,-նշել է նա:



«Sea Breez-2007» զորավարժություններն ընթանում են հուլիսի 9-ից 22-ը Սեւ ծովում: Զորավարժություններին մասնակցում են 10 երկրների` Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, Կանադայի, Գերմանիայի, Մոլդավիայի եւ Թուրքիայի ռազմական ուժեր:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---