Հենրիխ Մխիթարյանը` ԱՊԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Հենրիխ Մխիթարյանը` ԱՊԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Անգլիայի պրեմիեր լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկությունն անցկացվել է eurosport.co.uk. պորտալում:

«Տոտենհեմի» դեմ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (1:0) հաղթական գոլի հեղինակ Մխիթարյանը ստացել է 1400 քվե: Երկրորդ տեղում է «Լեսթեր Սիթիի» հարձակվող Ջեյմի Վարդին, երրորդում` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը:

Մխիթարյանը 7 խաղի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին 4 հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ և 2 արդյունավետ փոխանցում է կատարել:

«Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) Մխիթարյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում` իր առաջին գնդակն իրացնելով «Օլդ Տրաֆորդում» և Պրեմիեր լիգայում: Նա փոխարինվել է 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

Ընթերցեք նաև. Մատա. Մխիթարյանը գերազանց տղա է և վաստակել է իր տեղը խաղադաշտում

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---