Բելգիայում 10 դեռահաս է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Սբ Ծննդյան տոնավաճառներոմ![]() 17 դեկտեմբերի 2016 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Բելգիայում 10 դեռահաս է ձերբակալվել, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Սբ Ծննդյան տոնավաճառներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Laatste Nieuws-ի վրա հղումով: Տեղեկությունը հաստատել է դաշնային դատախազության ներկայացուցիչ Վան Դեր Սիփթը: Ըստ նրա, ձերբակալված դեռահասներն «անդամագրվել են ահաբեկչական կազմակերպությունների կողմից ահաբեկչություններ նախապատրաստելու կամ իրականացնելու համար»: Տղաները համացանցի միջոցով հրահանգներ են ստացել` ինչպես մարդ սպանել, ինչպես ռումբ պատրաստել: Ըստ տեղեկությունների «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը դեռահասների է անդամագրում Եվրոպայի երկրներում, մասնավորապես մահմեդականների շրջանում, նրանց ձեռքով ահաբեկչություններ իրականացնելու համար: Դեկտեմբերի 16-ին 12-ամյա տղան փորձել է ահաբեկչություն գործել գերմանական Լյուդվիգսհաֆեն քաղաքի Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է Meduza-ն Der Spiegel-ի վրա հղումով: Նա երկու անգամ փորձել է գործի դնել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որը լցոնված էր մետաղյա մասերով, սակայն դետոնատորը չի գործել: 2016-ի ամռանը նա փորձել է փախչել Սիրիա` ԻՊ-ին միանալու նպատակով: Դատախազության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են տոնավաճառում ահաբեկչության փորձի հետաքննության փաստը, սակայն մանրամասներ չեն հրապարակել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |