Թուրքիայում պայթյունի հետևանքով 13 զոհ կա. Էրդողանը մեղադրում է քրդերին![]() 17 դեկտեմբերի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) պատասխանատվություն է կրում Կայսերի քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար: Այդ մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ: Վերջին տվյալների համաձայն, պայթյունի հետևանքով 13 զինվորական է զոհվել, 55-ը վիրավորվել: Դեկտեմբերի 17-ին պայթյուն է որոտացել Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի տարածքում: Պայթեցվել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ահաբեկչությունը կատարել է մահապարտ ահաբեկիչը: «Պայթյունի համար պատասխանատու է անջատողական ահաբեկչական կազմակերպություն` Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները: Այս ահաբեկչությունը կապված է Սիրիայի և Իրաքի իրադարձությունների հետ: Թուրքիան մի քանի ահաբեկչական խմբավորումների հարվածի տակ է»,-ասվում է Էրդողանի հայտարարության մեջ: Նա հավելել է, որ Թուրքիան «կշարունակի վճռական պայքարն ահաբեկչության դեմ»: Վերջին շրջանում ահաբեկչական գործողությունները Թուրքիայում շատ հաճախակի են դարձել: Վերջինը տեղի է ունեցել Ստամբուլում` դեկտեմբերի 10-ին 2 պայթյուն է որոտացել, զոհվել է 44 մարդ, վիրավորվել` 155-ը: Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող Vodafone Arena մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |