ԵՄ-Թուրքիա հանձնաժողով. Հրանտ Դինքի սպանությանը մասնակցած յուրաքանչյուր մարդ պետք է պատժվի

PanARMENIAN.Net - Լրագրող Հրանտ Դինքի սպանության համար մեղադրվողների դատավարությունը պետք է բացահայտի այդ գործի հետ կապված բոլոր փաստերը: «Մենք կարեւորում ենք նաեւ Դիքնի սպանության հանգամանքների լիարժեք բացահայտման անհրաժեշտությունը: Բոլոր փաստերը, ներառյալ պաշտոնյաների առնչությունը այդ սպանությանը, պետք է հրապարակվեն: Թուրքական պետությանը ուշադիր կհետեւեն ինչպես թուրք ժողովուրդն, որը պարզ ժողովրդավարություն է ցանկանում, առանց մութ անկյունների, այնպես էլ Թուրքիայի բարեկամները դրսում, որոնք սատարում են Եվրամիությանն անդամակցելու համար բարեփոխումների գործընթացին: Հետեւաբար, շատ կարեւոր է, որ Հրանտ Դինքի սպանությանը մասնակցած յուրաքանչյուր մարդ պատժվի»,-հայտարարել են ԵՄ-Թուրքիա հանձնաժողովի ղեկավար Յոոսթ Լագենդիկը եւ հանձնաժողովի անդամ Ջեմ Օզդեմիրը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ հարկավոր է չեղյալ հայտարարել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որով բազմիցս հետապնդվել է Հրանտ Դինքը եւ թուրք մտավորականության այլ ներկայացուցիչներ, հաղորդում է ABHaber-ը:



Հիշեցնենք, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար, ինչը ներառում է նաեւ Հայոց ցեղասպանության հիշատակումը: Այդ հոդվածով պատասխանատվության են կանչվել Հրանտ Դինքը, գրողներ Էլիֆ Շաֆակը, Թաներ Աքչամը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը: Հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին 17-ամյա Օգյուն Սամաստի կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---