Արևելյան Հալեպից մոտ 400 մարդ է տարհանվել` գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները

Արևելյան Հալեպից մոտ 400 մարդ է տարհանվել` գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները

PanARMENIAN.Net - Գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները շարունակել են լքել Հալեպի արևելյան շրջանները: Զենքը վայր դրած ծայրահեղականները մեկնում են հարավարևմտյան գավառներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորում աղբյուրի վրա հղումով:

«Արևելյան Հալեիպց 382 մարդ է հեռացել` գրոհայիններն ու նրանց ընտանիքների անդամները: Տարհանվածներից 2-ը վիրավոր է, 3-ը ցանկություն է հայտնել մնալ Հալեպում և իջել է ավտոբուսից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Գրոհայինների խմբի տարհանումը հետաձգվել էր 2 օրով: Այդ ընթացքում ավտոբուսների վարորդները հրահանգների էին սպասում Ռամուսա թաղամասի տարհանման կետում:

Ընդհանուր առմամբ Հալեպի արևելյան թաղամասերից մոտ 9.500 մարդ է տարհանվել:

Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ կառավարման պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռուդսկոյը:

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր պաշտոնավարման վերջին մամուլի ասուլիսում խոստովանել է, որ ՄԱԿ-ը չարդարացրեց Սիրիայի ժողովրդի հույսերը:«Հալեպը հիմա դժոխքի հոմանիշ է դարձել»,-ասել է նա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---