ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը19 դեկտեմբերի 2016 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը, որով նախատեսվում է դիտորդների ներկայությունը քաղաքում: Քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 19-ին: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ավելի քան 3 ժամ տևած խորհրդակցությունների ավարտին: «Կա բանաձևի լավ տեքստ, մենք պայմանավորվել ենք քվեարկել դեկտեմբերի 19-ին»,-ասել է նա: Քվեարկությունը կկայանա Երևանի ժամանակով 18:00-ին: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, փոխզիջումային տարբերակով նախատեսվում է ՄԱԿ, ԿԽՄԿ և Սիրիական Կարմիր արաբական մահիկի ավելի քան 100 աշխատակից գործուղել Հալեպ: «Տեքստը պարունակում է անվտանգ ու արժանապատիվ տարհանման բոլոր տարրերը, և հումանիտար աջակցություն բոլոր նրանց համար, ով կնախընտրի մնալ Հալեպում»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկել է Ֆրանսիայի առաջարկած բանաձևի նախագիծը` Հալեպում տարհանման դիտարկում կազմակերպելու առաջարկով: Խոսքը մասնավորապես ՄԱԿ աշխատակիցների մասին է, որոնք արդեն այնտեղ են: ՌԴ-ն դեմ հանդես եկավ չպատրաստված անձնակազմի տեղակայմանն արևելյան Հալեպում` համարելով դա «անիրականանալի և վտանգավոր» առաջարկ: ՌԴ-ն ներկայացրել է նաև բանաձևի իր տարբերակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |