Իրանի նախագահը դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան19 դեկտեմբերի 2016 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։ Իրանի նախագահի մամուլի խոսնակին հղումով «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանի նախագահի այցի շրջանակում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ գործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև, ըստ իրանական կողմի, նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։ Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա՝ Ղրղըզստան։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2015 թվականին նվազել էր 5.2 տոկոսով և կազմել 276 միլիոն դոլար։ Երկու երկրները, սակայն, աշխատում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք թույլ կտան նոր մակարդակի բարձրացնել տնտեսական հարաբերությունները, խոսքն արդեն իսկ շինարարության փուլում գտնվող երկրորդ բարձրավոլտ էլեկտրագծի մասին է։ Իրականացված գործարքներից կարելի է նշել նաև Հայաստանի միջոցով Վրաստան արտահանված իրանական գազը։ Բացի այդ, կողմերն աշխատում են նաև Մեղրիում ազատ տնտեսական գոտու շուրջ։ Հայաստան կատարելիք այցի մասին հայտարարվել էր մի քանի ամիս առաջ, սակայն իրանական կողմը չէր հրապարակում այցի օրը։ Օգոստոսին Ռոհանին այցելել էր Ադրբեջան, որտեղ կայացել էր Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |