Միհրան Հարությունյանը մտադիր է հունահռոմեական ըմբշամարտի դպրոց բացել Արցախում19 դեկտեմբերի 2016 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը մտադիր է մարզադպրոց բացել Արցախում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: «Ես որոշել եմ, որ մենք համատեղ ջանքերով դպրոց բացենք, որպեսզի երեխաները կարողանան մարզվել: Արցախում հունահռոմեական ոճի ոչ մի դպրոց չկա, սակայն շատերն են ցանկանում զբաղվել այդ մարզաձևով: Ես կցանկանայի նպաստել այդ մարզաձևի զարգացմանը»,-ասել է Հարությունյանը Մոսկվայում Haysport.ru նախագծի շնորհանդեսի ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Արցախի նախագահը կսատարի իր այդ գաղափարին` հավելելով, որ շատերն արդեն հետաքրքվում են, առաջարկում են իրենց աջակցությունը: Ըստ հայտնի մարզիկի, լինելով Արցախում, նա տեսել է մարդկանց անկեղծ ցանկությունը, որոնք ցանկանում են մարզվել և բարձր արդյունքներ ցույց տալ իրենց Հայրենիքի համար: «Բոլորը ցանկանում են չեմպիոն դառնալ, բոլորը ցանկանում են մարզվել: Բոլորին թվում է, թե Արցախում միայն կռվել գիտեն: Բայց այս երեխաները, հավանաբար, իմ տեսած երեխաներից ամենամարզվածներն են: Բոլոր երեխաները ցանկանում են սպորտով զբաղվել, աշխատել, նրանց համար կարևոր չէ լավն են պայմանները, թե վատը` նրանք ցանկացած պայմանների հարմարվում են: Ես ակնկալում եմ, որ 10 տարի անց մենք կլսենք արցախցի մեծ չեմպիոնների մասին»,-ասել է Հարությունյանը: Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ և անարդար մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր: Միհրան Հարությունյանի մենամարտը եզրափակչում կբողոքարկվի, երբ միջազգային իրավաբանները կտան իրենց եզրակացությունը: Այս մասին ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |