ՍԱՊԾ-ն տոնական օրերին հսկողական շրջայցեր կկատարի![]() 19 դեկտեմբերի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Նախատոնական և հետտոնական օրերին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կխստացնի վերահսկողությունը, մասնավորապես՝ դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը առևտրի կենտրոններում և ընտրանքային կարգով` պարենային ապրանքների խանութներում կիրանացվեն հսկողական շրջայցեր: Շրջայցերի ընթացքում կուսումնասիրվեն իրացվող սննդամթերքի (հատկապես արագ փչացող) պիտանիության ժամկետին և պահման պայմաններին ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: Անհամապատասխանութան դեպքում՝ տվյալ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ պատասխանատու անձի միջոցով՝ պիտանիության ժամկետն անցած կամ չհամապատասխանող պայմաններում իրացվող սննդամթերքն անմիջապես կհանվի շրջանառությունից և կոչնչացվի: Ըստ տարածաշրջանների՝ տեղերում կձևավորվեն նաև աշխատանքային խմբեր՝ մսի վաճառքի կետերում հսկողություն սահմանելու նպատակով: Ստեղծված աշխատանքային խմբերը հանրապետության ամբողջ տարածքում կաշխատեն արտակարգ ռեժիմով, կապահովվի Ծառայության թեժ գծին ստացված ահազանգերին ու քաղաքացիների դիմում-բողոքներին արագ արձագանքումը: Այս համատեքստում, ՍԱՊԾ-ն կոչ է անում սպառողներին ժամկետանց, առանց մակնշման կամ ցանկացած այլ թերություններով սննդամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել Ծառայության թեժ գծին՝ 010 20-60-40 հեռախոսահամարով (այն գործում է շուրջօրյա), կամ ssfs@ssfs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել դիմում-բողոք և, հնարավորության դեպքում, խախտումը հավաստող լուսանկար` նշելով` իրացման կետի հասցեն, արտադրողի և/կամ իրացման կետի ամբողջական անվանումը, բողոքի, հայտնաբերված անհամապատասխանության նկարագրությունը, կցելով լուսանկար/տեսանյութ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |