Հարցում. Կո՞ղմ եք, թե՝ դեմ տարածքային զիջումներին ղարաբաղյան կարգավորման ընթացքում19 դեկտեմբերի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ Ազգային կոնգրես կուսակցության 2-րդ (20-րդ) համագումարում հայտարարել է , որ Հայաստանի խնդիրը մեկն է՝ ԼՂ հիմնահարց, իսկ լուծման միակ տարբերակը փոխզիջումն է: «Այսօր բանակցությունների սեղանին, ըստ էության, դրված է կարգավորման, փոխզիջումների նույն առաջարկը, ինչ 1997-ին, այն է՝ որոշ տարածքների զիջման դիմաց Ղարաբաղին միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ շնորհելու, իսկ վերջնական կարգավիճակի հարցը ապագային թողնելու տարբերակը՝ երաշխավորված ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Սա է, ուրիշ բան չկա: Ոչ մի հեքիաթի չհավատաք», -ասել է Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից հետո կրկին ակտիվացել են քննարկումները՝ Հայաստանի հետ ցամաքային միջանցքի բացառությամբ տարածքներ հանձնելու նպատակահարմարության ու ԼՂՀ միջանկյալ կարգավիճակին համաձայնվել-չհամաձայնվելու շուրջ (երկու կետերն էլ ներառված են բանակցությունների առարկա Մադրիդյան սկզբունքներում): PanARMENIAN.Net ին հետաքրքիր է Ձեր կարծիքը հարցի վերաբերյալ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |