Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան ժամանել է Երեւան

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան ժամանել է Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայության ղեկավար Թոմաս Միդնախտը: Նրա խոսքերով, Պերինան արդեն ստանձնել է իր պարտավորությունների կատարումը, փոխարինելով փոխդեսպան Էնթոնի Գոդֆրիին, որը ԱՄՆ-ի գործերի ժամանակովր հավատարմատարն էր դեսպան Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո:



Ռ.Պերինան ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր 2001-2004 թթ.: 1993-1996 թթ. եղել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի եւ Կանադայի հարցերով: 1998-2001 թթ. ԱՄՆ-ի դեսպանն էր Մոլդավիայում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---