Թուրքիայում սպանել են ՌԴ դեսպանին. Թարմացված19 դեկտեմբերի 2016 - 20:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մահափորձ է տեղի ունեցել Ռուսաստանի դաշնության դեսպան Անդրեյ Կարլովի դեմ: Ինչպես հայտնում է Hurriyet-ն, անհայտ անձը կրակել է Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ընթացքում: 21:33 Մարդասպանի անունը, հավանաբար, Մևլութ Մերթ Արթընթաս է: Ըստ որոշ տեղեկությունների, նա ծնվել է 1994 թվականին և ավարտել է Իզմիրի ոստիկանական ակադեմիան: 21:30 ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է, որ դեսպան Կարլովը մահացել է: 20:33 Կարլովից բացի վիրավորվել է ևս մի քանի հոգի: Դիվանագետը հոսպիտալացվել է Թուրքիայի մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |