Գերմանիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի բանաձևի դեմ հայցերը20 դեկտեմբերի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ մի շարք բողոքները, գրում է Deutsche Welle-ն: Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարան էր դիմել Թուրքիայի 8 քաղաքացի, որոնցից մի քանիսը ԳԴՀ-ում է ապրում: Դատարանը մերժել է բոլոր բողոքները նույն հիմնավորմամբ`վարույթ չընդունելով դրանք: Որպես օրինակ դեկտեմբերի 19-ին հրապարակված դատարանի որոշումներից մեկում ասվում է, որ հայցում համոզիչ շարադրված չէ, թե ինչու է ԳԴՀ խորհրդարանի այդ որոշումը խախտում քաղաքացիների հիմնարար իրավունքները կամ կանոնները: Ըստ Կառլսռուեի դատարանի, Գերմանիայում բնակվող թուրքական ծագումով հայցվորի իրավունքների խախտումը «հավանական չի կարող համարվել»: Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»: Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |