Իրանը փակել է դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում20 դեկտեմբերի 2016 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո ԱՄՆ-ն և Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) փակել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում: Թուրքական Diken պարբերականին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ, մասնավորապես, բացի Անկարայում գտնվող Իրանի դեսպանատնից, փակվել են Ստամբուլ, Էրզրում և Տրապիզոն քաղաքներում գտնվող Իրանի հյուպատոսարանները: Դեսպանատան պաշտոնական կայքում վերոնշյալի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Ստամբուլում, Տրապիզոնում և Էրզրումում դեկտեմբերի 20-ին`այսօր բոլոր հյուպատոսարանները փակ են լինելու: Բոլոր իրանցիներին կոչ ենք անում խուսափել այդ տարածքներ գնալուց: Ռուս դեսպանի սպանությունից ժամեր անց Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան առջև անհայտ անձը օդամղիչ հրացանով 8-9 անգամ օդ է կրակել: Դրանից անմիջապես հետո որոշում է կայացվել դեսպանատունը, ինչպես նաև Ստամբուլում և Ադանայում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանները փակել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |