Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը11 հուլիսի 2007 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ Վաշինգտոնում ընթացող ռազմաքաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Պետդեպարտամենտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ այդ հակամարտությունը դիտարկվել է տարածաշրջանային անվտանգության հարցի քննարկման շրջանակներում: Ադրբեջանցի դիվանագետն ընդգծել է, որ «Վաշինգտոնը միշտ ճանաչել է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը»: Սակայն ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցը: «Քննարկումներ են գնում այն հարցի շուրջ, թե սկզբունքներից որն է գերակա` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թե ժողովրդների ինքնորոշման իրավունքը: Այդ հարցում չկա ունիվերսալ բանաձեւ, կամ միջազգայնորեն ընդունված որեւէ մոտեցում»,-հայտարարել է նա, հաղորդել է ԱՊԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |