ՌԴ դեսպանի սպանությունը նկարահանած լուսանկարիչ. Ես կարող էի փախչել, բայց պետք է աշխատանքս կատարեի20 դեկտեմբերի 2016 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Associated Press-ի լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջին, որը դեկտեմբերի 19-ին ներկա էր Անկարայում «Կալինինգրադից մինչև Կամչատկա ճանապարհորդների աչքերով» ցուցահանդեսի բացմանը ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության ժամանակ և լուսանկարել է մարդասպանին հարձակումից անմիջապես հետո, ներկայացրել է կատարվածի մանրամասները: Ըստ նրա, նա որոշել էր այցելել ցուցահանդես «ուղղակի այն պատճառով, որ դա իր տան ճանապարհին էր»: Դա ստանդարտ միջոցառում էր, նշել է լուսանկարիչը: Նա ցուցահանդես է ժամանել այն ժամանակ, երբ ՌԴ դեսպանը հանդես էր գալիս ելույթով: «Նա ցածրաձայն էր խոսում, և որքան ես կարողացա լսել, իր հայրենիքի հանդեպ սիրով»,-ասել է Օզբիլիջին` հավելելով, որ Կարլովը ելույթի ժամանակ իրեն թվաց «հանգիստ ու համեստ մարդ»,-գրում է ՌԻԱ Նովոստին: «Երբ սև կոստյումով և փոխկապով մարդը հանեց ատրճանակը, ես ապշեցի, մտածեցի, որ դա ինչ-որ հնարք է ուշադրություն գրավելու համար: Բայց իրականում դա սառնասրտորեն պլանավորված սպանություն էր, որը կատարվում էր իմ աչքի առաջ և այլ մարդկանց աչքի առաջ…»,-ասել է լուսանկարիչը: Ըստ նրա, պատկերասրահում առնվազն 8 կրակոց է լսվել: Մարդիկ ընկան հատակին, թաքնվեցին սեղանների տակ ու սյուների ետևում: «Ես վախեցած էի ու շփոթված, բայց թաքնվեցի պատի ետևում ու անցա իմ գործին. սկսեցի լուսանկարել»,-ասել է Օզբիլիջին: «Ինձանից մի քանի վայրկյան պահանջվեց գիտակցելու համար կատարվածը` իմ կողքին մարդ էր մահացել, կյանքն անհետացավ իմ աչքի առաջ»,-գրել է նա: Օզբիլիջին նկարագրել է ահաբեկչին որպես գրգռված մարդու, որը միևնույն ժամանակ վերահսկում էր իր գործողությունները: «Երբ գրասենյակ վերադարձա լուսանկարը հրապարակելու, ապշեցի` տեսնելով, որ կրակողը ելույթի ժամանակ կանգնած էր անմիջապես դեսպանի թիկունքում` ինչպես ընկեր կամ թիկնապահ»,-հավելել է լուսանկարիչը: «Այն պահին ես մտածում էի, որ եթե նույնիսկ ինձ սպանեն կամ վիրավորեն, ես լրագրող եմ, պետք է անեմ իմ գործը: Ես կարող էի փախչել, ոչ մի կադր չանելով, բայց չէր կարողանա պատասխանել հարցին , թե ինչու չեմ լուսանկարել»,-ասել է նա: Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Photo. AP/Burhan Ozbilici Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |