Մերկելն ահաբեկչություն է անվանել Բեռլինի պատահարը20 դեկտեմբերի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած բեռնատարի վրաերթը, որի հետևանքով 12 մարդ զոհվեց, հավանաբար, ահաբեկչություն էր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Ըստ այս պահի տեղեկությունների, մենք պետք է ելնենք այն իրողությունից, որ դա ահաբեկչություն էր»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բեռլինի ահաբեկչությունը, հավանաբար, կատարել է 23-ամյա պակիստանցի Նավեդ Բ-ն: Ըստ վերջին տվայլների, պատահարի արդյունքում 12 մարդ զոհվել է, 48-ը` հոսպիտալացվել: Ոմանց վիճակը ծանր է գնահատվում: Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |