Խաղաղապահ բրիգադի հրամանատար. Լիբանանում հայ խաղաղապահների թիվը կավելանա20 դեկտեմբերի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի միջազգային խաղաղապահ առաքելության իրականացման նոր ուղղություն դեռևս չկա, սակայն բանակցություններ են տարվում Լիբանանում հայ խաղաղապահների թվի ավելացման շուրջ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, հայտնում է Aysor.am-ը: «Լիբանանյան առաքելության հարցով հանդիպում ենք ունեցել իտալական բանակի գեներալներից մեկի հետ, ու նա մեզ առաջարկել է քննարկել երկրի ղեկավարության հետ, որպեսզի Լիբանանի հայկական խումբն ավելացվի: Համենայնդեպս, իտալական կողմը նման ակնկալիք ունի ու առաջարկում է խումբը հասցնել 100 մարդու»,- ասել է գեներալ-մայոր Սիմոնյանը` նշելով, որ դեռևս պարզ չեն խմբի ավելացման ժամկետները: Խաղաղապահ բրիգադի հրամանատարն ընդգծել է` սա ևս մեկ վկայություն է այն բանի, թե որքան գոհ են մեր զինծառայողներից խաղաղապահ առաքելությունների ղեկավարներն ու այլ բանակների հրամանատարները: Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելության` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան |