ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը20 դեկտեմբերի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները համաձայնեցրել են Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ըստ նրա, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը միասնական են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լավրովը նաև հայտարարել է, որ ՌԴ, Իրանի և Թուրքիայի ԱԳ և ՊՆ ղեկավարները կոչ են անում հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը, ինչպես նաև հորդորում են բարիդրացիական համագործակցության: Լավրովը հավելել է նաև, որ ՌԴ-մ, Իրանն ու Թուրքիան պատրաստ են դառնալ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև համաձայնության վերաբերյալ բանակցությունների երաշխավորները: Երեք երկրները, ինչպես նշել է Լավրովը, հաստատում են ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ համատեղ պայքարելու և նրանցից զինյալ ընդդիմությունը զատելու վճռականությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կհավաքվեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ու ՊՆ ղեկավարները` քննարկելու համար իրավիճակը Սիրիայում: Այդ մասին ասվում էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |