Երևանում շարժապատկերային արվեստների կրթական և արտադրական կենտրոն կբացվի20 դեկտեմբերի 2016 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Երևանում կբացվի շարժապատկերային արվեստների, կրթական և արտադրական ՍԻՆԵՄԱ կենտրոնը` The Center of INdustry, Education & Motion Arts (CINEMA): Կենտրոնն իրականացնելու է կինո և հեռուստատեսային ոլորտի մասնագետների պատրաստում, կինո և հեռուստատեսային ծառայությունների մատուցում` արտադրական ամբողջ շղթայով. մտահղացման մշակումից մինչև արտադրության ավարտ, ցուցադրում և տարածում: Կենտրոնի շրջանակում գործելու է ACTION! կինոդպրոցը, որը հիմնված է աշխարհում հայտնի հեղինակային կինոդպրոց – լաբորատորիաների փորձի վրա և նպատակ ունի լրացնել խորքային գիտելիքների տիրապետող մասնագետների` պրոդյուսերների, ռեժիսորների, սցենարիստների պակասը հայկական կինոինդուստրիայում և հեռուստատեսային ոլորտում: Նախագծի հեղինակն է Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերությունը: Գործընկերների և աջակիցների թվում են ` ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Հեռուստատեսության և Ռադիոյի ազգային հանձնաժողովը, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Նոր նորքի թաղապետարանը: Կոնտակտային ինֆորմացիա Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա |