ՊՆ ղեկավար. Կառուցում ենք աշխատանքը` ելնելով պատերազմի վերսկսման հավանականությունից![]() 21 դեկտեմբերի 2016 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հավանական է: 1994-ից Բաքուն արդեն 20 տարի շարունակ արգելակում է բանակցային գործընթացը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ին տված հարցազրույցում: 1994-ին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել կրակի դադարեցման մասին: «Ադրբեջանը հետևողականորեն խափանում է հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու միջազգային հանրության ջանքերն ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի: 2016-ի ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ռազմական արկածախնդրության դիմեց Լեռնային Ղարաբաղի դեմ, որն ավարտվեց լիակատար ֆիասկոյով: Մենք կառուցում ենք աշխատանքը` նկատի ունենալով մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը»,-ասել է Սարգսյանը: Նա նշել է, որ ակնհայտ է, որ Հայաստանին և տարածաշրջանի երկրներին ձեռնատու չէ հակամարտության հնարավոր սրացումը: «Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված կլինի ներքաշվել գործողությունների մեջ, եթե դա տեղի ունենա: Պարզ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է ՊՆ ղեկավարը: Սարգսյանը նշել է, որ ակտուալ է դառնում Գյումրիում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը: «Այն կարող է հարթակ դառնալ Ռուսաստանի և ՀՀ-ին սահմանակից Իրանի հետ գործարար, ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցութուն հաստատելու համար, ինչը ելք կապահովի ՌԴ համար սպառազինության ավանդական շուկաներ սահմանակից երկրներում»,-ասել է Սարգսյանը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարող է ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտն առաջարկել Ռուսաստանին, ՀԱՊԿ իր դաշնակիցներին և արտերկրի այլ գործընկերներին` Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի պարագայում հեռանկարային են հետախուզման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային և ռադիոտեխնիկական սարքերի մշակումները: «Կարելի է նշել նաև լազերային տեխնիկայի սարքերը, շարժական ռադիոտեղորոշման և թվային ռադիոռելեային կայանները, տեղեկատվական անվտանգության ապահովման միջոցները, հատուկ նշանակության տեղեկատվական և վերլուծական ու ավտոմատ համակարգերը, ՀՕՊ համակարգերի արդիականացման համար նախատեսված բլոկերն ու գերբարձր հաճախականության հանգույցները, տարբեր նշանակության վարժասարքերի համալիրները: Բացի այդ, ՀՀ գիտահետազոտական ինստիտուներն ու ռազմարդյունաբերական ձեռնարկությունները մշակում և արտադրում են տարբեր տիպի անօդաչու թռչող սարքեր, որոնք իրենց բնութագրերով չեն զիջում արտասահմանյան անալգոներին»,-ասել է նա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |