Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ![]() 21 դեկտեմբերի 2016 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը երկրում լավագույնն է ճանաչվել ՀՖՖ-ի գործկոմի, Բարձրագույն խմբի առաջնության թիմերի նախագահների, գլխավոր մարզիչների, ավագների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքերով: 2-րդ տեղում է Գևորգ Ղազարյանը, 3-րդում՝ Մարկոս Պիզելին: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում արդեն 7-րդ անգամ: Մինչ այս նա կոչմանն արժանացել էր 2009 թվականին, ինչպես նաև անընդմեջ՝ 2011-ից 2015 թվականներին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 154 միավոր՝ 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, որի անունը 17 անգամ նշվել է առաջին, 22 անգամ՝ երկրորդ, 3 անգամ՝ երրորդ հորիզոնականում: 122 միավորով երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: 59 միավորով երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Երևանի «Բանանցի» գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Կարդացեք նաև՝Կլոպ. Հայերը Մխիթարյանի պես մտածող ու աշխատասեր են ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |