Պուտինը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրին![]() 21 դեկտեմբերի 2016 - 15:07 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ ՌԴ կառավարության առաջարկությանը: Նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է դեկտեմբերի 21-ին իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթով թույլատրվում է ֆինանսների նախարարությանը վերոնշյալ պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններում փոփոխություններ կատարել փաստաթղթում, եթե դրանք սկզբունքային չեն: «Նպատակահարմար համարել վերոնշյալ պայմանագրի ստորագրումը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում»,-ասվում է փաստաթղթում: Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |