Իզմիրում հայկական և հունական պատմամշակութային կառույցներն անհետանում են![]() 21 դեկտեմբերի 2016 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Իզմիր նահանգի Բասմանե շրջանի պատմամշակութային հարստությունը՝ Ք.ա. 4-րդ դարով թվագրվող Զմյուրնիայի ագորան (հին հունական քաղաքների հրապարակները, որտեղ անցկացվում էին ժողովները), պատմական շուկան, հունական տները, սինագոգները, հայկական և հունական եկեղեցիները անտերության են մատնված: Բասմանե պատմամշակութային հարստությունը աստիճանաբար անհետանում է, թուրքական Evrensel-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Այդ հարստության մի մասն է նաև 1863-ին կառուցված հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառույցներով՝ Սուրբ Մեսրոպ արական դպրոցը և Սուրբ Հռիփսիմե օրիորդաց դպրոցը: Եկեղեցին մինչև 1915 թվականը, երբ հայ համայնքը զգալիորեն նվազեց, եղել է իզմիրցի հայերի կարևոր կենտրոններից մեկը: 1922 թվականին բռնկված մեծ հրդեհից փրկվելու համար հայերը ապաստանել են հենց Սուրբ Ստեփանոս եկեղեցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |