ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնել են սիրիացի գրոհայինները![]() 21 դեկտեմբերի 2016 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է սիրիական «Ջեյշ ալ Ֆաթհ» զինյալ կոալիցիան: Այդ մասին հայտնել է իրաքյան «Աս Սումարիա» հեռուստաալիքը գրոհայինների տարածած հայտարարության վրա հղումով, գրում է Meduza-ն: Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, երբ վերջինս ելույթ էր ունենում ժամանակակից արվեստի կենտրոնում՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Դեսպանը մահացել է: Կարլովի սպանությունն, ըստ հայտարարության, «առաջին վրեժխնդրությունն է Հալեպի կանանց, երեխաների ու ծերունիների, ինչպես նաև ամբողջ աշխարհում մահմեդականների հեղվող արյան համար»: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, դեսպանին սպանած Մևլութ Ալթինթաշը վերոնշյալ կազմակերպության անդամ է: Կարլովի վրա կրակած 22-ամյա Մևլութ Մերթ Ալթինթաշը ծառայում էր ոստիկանությունում, սակայն դեսպանի վրա հարձակման օրը իր պարտականությունները կատարելիս չի եղել: Նա սպանվել է հատուկ գործողության արդյունքում: ՌԴ ԱԳՆ-ն կատարվածն ահաբեկչություն է անվանել և նշել, որ Մոսկվան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ ԱԽ-ում: Հայտարարության իսկությունը պարզել հնարավոր չէ: «Ջեյշ ալ Ֆաթհ» («Նվաճման բանակ») զինյալ կոալիցիան ստեղծվել է 2015-ին Իդլիբ գավառում: Կոալիցիայի կազմում են ընդգրկվել Սիրիայի կառավարական զորքերի դեմ կռվող խմբավորումները: Կոալիցիայի կազմում են նաև «Ֆրոնտ ան Նուսրան» և «Ալ Քայիդայի» սիրիական բաժանմունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |