ՀՀ և Վրաստանի ՊՆ ղեկավարները գործակցության 2017-ի ծրագիր են ստորագրել![]() 21 դեկտեմբերի 2016 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Բանակցություններն ավարտվել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ: Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ զինված հակամարտության վերսկսումը հավանական է` 1994-ից Բաքուն արդեն 20 տարի շարունակ արգելակում է բանակցային գործընթացը: «Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորը` Երևանը ստիպված կլինի ներքաշվել գործողությունների մեջ, եթե դա տեղի ունենա: Պարզ է, որ պատերազմի վերսկսումը լրջագույն սպառնալիք կլինի ամբողջ Հարավային Կովկասի համար»,-ասել է ՊՆ ղեկավարը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |