ԼՂՀ-ում «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի մասնաճյուղ կբացվի![]() 22 դեկտեմբերի 2016 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն» մասնաճյուղ: Այն գործելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան: 2015-ի նոյեմբերի 21-ին Արցախի Գանձասար վանական համալիրի հարակից տարածքում բացվել է «Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան - Գանձասար» գիտամշակութային կենտրոնի՝ Մատենադարանի մասնաշենքը: Նախաձեռնելով Արցախում հայկական երկրորդ Մատենադարանի հիմնումը` «Փյունիկ» հիմնադրամը նպատակ է ունեցել հայկական հնագույն բնակավայրում հավաքել և ցուցադրել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտում պահված բոլոր ձեռագրերը, որոնք ստեղծվել են Արցախում, մասնավորապես` Գանձասար վանական համալիրում, որը եղել է հայկական հնագույն գրչության կենտրոններից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |