ՆԱՏՕ ձգտող երկրները պետք է առաջին հերթին կարգավորեն սեփական հակամարտությունները12 հուլիսի 2007 - 16:34 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն ընկալում է Վրատանը որպես ամբողջական պետություն նախկին Վրացական ԽՍՀ սահմաններում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՆԱՏՕ-ի պաշտպանության քաղաքականության եւ ծրագրման դեպարտամենտի պաշտպանական համագործակցության բաժնի պետ Ջորջ Կատսիրդակիսը: Նրա խոսքերով, եթե Վրաստանն իրոք ցանկանում է Դաշինքի լիիրավ անդամ դառնալ, նա պետք է երկխոսություն վարի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ եւ լուծի հակամարտությունները խաղաղ ճանապարհով: «Եթե Վրատանը համաձայնության հասնի եւ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցելու հայտ ներկայացնի, կսկսվի անդամակցության իրականացման ծրագիրը (Membership Action Plan - MAP), որն ուղղված է երկրի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելուն»,-նշել է Կատսիրդակիսը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հավանականությանը, ապա նրա խոսքերով, Բաքուն դեռեւս Դաշինքին անդամակցելու ցանկություն չի հայտնել: «Այն դեպքում, եթե Ադրբեջանը ցանկանա անդամակցել ՆԱՏՕ-ին, նրան նույն պահանջները կներկայացվեն, ինչ Վրաստանին: Ադրբեջանը պետք է նորմալացնի հարաբերությունները Հայաստանի հետ եւ կարգավորի ղարաբաղյան հակամարտությունը»,-ընդգծել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նշենք, որ ըստ ՆԱՏՕ-ի կանոնադրության Դաշինքի անդամ կարող է դառնալ միայն այն երկիրը, որն իր տարածքում հակամարտություն չունի: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |