Գործադիրը հավանություն է տվել ԵՏՄ Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին22 դեկտեմբերի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը դեկտեմբերի 22-ի նիստում հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին: «Այս պայմանագիրը գերակայում է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ՝ բացառությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի», - նախագիծը ներկաայցնելիս ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ պայմանագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում: «Ծանր ու դժվար ծնված փաստաթուղթ է: Պետք է մաքսիմալ ադապտացնել մեր գործող օրենքներին», - արձագանքել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը ընթացիկ տարվա դեկտեմբերի 26-ին որոշում կկայացնեն առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման բանակցությունների մեկնարկի մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Կարդացեք նաև՝Նախագահ. Հայաստանցիների վերաբերմունքը ԵՏՄ-ին դեռ, մեղմ ասած, սպասողական է Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |