Տավուշի ևս 59 ընտանիքի համար ջերմոցներ կկառուցվեն22 դեկտեմբերի 2016 - 13:58 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» հիմնադրամն իր արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ Տավուշի մարզի 10 համայնքում մեկնարկում է ջերմոցների կառուցման երրորդ փուլը: Ոսկեվան, Արծվաբերդ, Կոթի, Ներքին Ծաղկավան, Բերդավան, Այգեհովիտ, Կողբ, Զորական, Դիտավան, Կիրանց գյուղերի 57 շահառու ընտանիքի տնամերձ հողատարածքներում կկառուցվեն 100քմ մակերեսով, մետաղյա կառուցվածքով և բարձրորակ ծածկով ջերմոցներ: Երկու ջերմոց էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմնի հովանավորությամբ կկառուցվի Խաչարձանում: Ջերմոցների շահագործման նախնական փուլում գյուղացիներին միանվագ կնվիրաբերվեն սածիլներ և կտրամադրվի անվճար խորհրդատվություն: Ծրագրի համակարգող Մարիամ Ջենջիրջյանի խոսքով՝ շահառուներն ընտրվում են վիճակահանության միջոցով և համաֆինանսավորման պայմանով: Համայնքներն ընտրելիս հիմք է ընդունվել կառավարության կողմից սահմանված սահմանամերձ համայնքների ցանկը: 59 ջերմոցի կառուցման համար այս փուլում հայտ էր ներկայացրել 100 մենատնտես: Մեկ ջերմոցի արժեքը կազմում է 5.400 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 200.000 ՀՀ դրամը վճարում է շահառուն: «Տարեցտարի մարզում ավելանում է ջերմոցային տնտեսություն վարողների թիվը՝ 10-ից հասելով 102-ի: Հուսանք, որ 2017թ.-ին նախատեսված էլեկտրաէներգիայի սակագնի նվազումը կթեթևացնի ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռը»,- ասում է ծրագրի համակարգողը: Առաջին և երկրորդ փուլերի 2013-15թթ. արդյունքում Դիտավան, Կիրանց, Բաղանիս, Այգեհովիտ, Վազաշեն, Գանձաքար և Խաչարձան գյուղերի 43 մենատնտես ջերմոցների շահագործման շնորհիվ ստանում է կայուն եկամուտ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |