ՆԱՏՕ-ն հուսով է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի

PanARMENIAN.Net - «Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, այն դեպքում երբ Հայաստանը պարզապես մասնակցում է Դաշինքի ծրագրերին, եւ այդ տեսանկյունից չի կարող ազդել երկու երկրների հարաբերությունների վրա»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՆԱՏՕ-ի պաշտպանական քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտպանական համագործակցության բաժնի ղեկավար Ջորջ Կաթսիրդակիսը: Սակայն, նրա խոսքերով, դա չի նշանակում, որ փոքր Հայաստանը չի կարող հակազդել մեծ Թուրքիային: «Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ծրագրերին, այդ թվում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին եւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում անցկացվող միջոցառումներին: Հայաստանը օգտվում է Դաշինքի բոլոր անդամների աջակցությունից, եւ ես հուսով եմ, որ երկու երկրների հարաբերությունների բարելավումը կկարգավորվի: Ինձ համար բարդ է ասել, թե ինչն է գլխավոր խոչընդոտը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ճանապարհին` Լեռնային Ղարաբաղի հարցը, թե Հայոց ցեղասպանությունը, սակայն ամեն դեպքում պետք է կամուրջներ անկացնել, հանդիպումներ կազմակերպել: Կա եւս մեկ պահ. Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմավարական համագործակցությունը եւ ես կարծում եմ, որ դա եւս կարող է խանգարել: Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ն հուսով է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի»,- ընդգծել է Կաթսիրդակիսը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---