ՀՀ-ում օրական մոտ 3000 հիվանդ պալիատիվ բուժօգնության կարիք է ունենում22 դեկտեմբերի 2016 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ըստ վիճակագրական տվյալների վերլուծության` հանրապետությունում օրական մոտ 3000 հիվանդ ունենում է պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք, այդ թվում այնպիսի տեսակների, ինչպիսիք են` քիմիաթերապիան, ճառագայթային բուժումը, ցավի համախտանիշով տառապող քրոնիկ և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժումն ու ցավազրկումը: Առողջապահական համակարգի տարբեր մակարդակներում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման իրական պահանջարկը գնահատելու և հետագայում ներդնելու նպատակով վերջին երեք տարվա ընթացքում, նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ, իրականացվել են ուսումնասիրություններ, քննարկումներ, համաժողովներ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պալիատիվ խնամքի հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի ապահովումն է, ովքեր անբուժելի, արագ զարգացող հիվանդության վերջնական փուլում են: Այս գործում կարևոր է հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով ամբողջական, համակարգված ծառայությունների մատուցումը, ինչը կմեղմի և կօգնի կառավարել հիվանդության վերջնական փուլում գտնվող անձանց ցավը, կնպաստի բացասական ախտանշանների բացահայտմանը` միաժամանակ ցուցաբերելով սոցիալական, հոգեբանական և հոգևոր աջակցություն: ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որտեղ առաջին անգամ գնահատվել է առողջապահական համակարգում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ներդրման առկա վիճակը: Այսպիսով, ակնկալվում է, որ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվող ծառայություններն առավել հասանելի ու մատչելի կլինեն, իսկ որակը և բարձր արդյունավետությունը տեսանելի կլինեն արդեն հաջորդ տարվանից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |