Բեռլինի ահաբեկչի մասին տեղեկությունների համար €100.000 պարգևավճար է նշանակվել![]() 22 դեկտեմբերի 2016 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով: «Եթե տեսնեք հետախուզման մեջ գտնվող անձին, հայտնեք ոստիկանությանը: Սակայն, ձեզ վտանգի չենթարկեք, քանի որ նա կարող է վտանգավոր լինել և զինված»,-ասվում է դատախազության հայտարարության մեջ: Դաշնային դատախազությունն ահաբեկչի մասին տեղեկությունների համար, որի արդյունքում նա կձերբակալվի, €100.000 պարգևավճար է նշանակել, հայտնում է «Կազինֆորմը»: Ըստ իշխանությունների, Ամրին Գերմանիա է ժամանել 2015-ի հուլիսին որպես ապաստան հայցող, սակայն փախստականի կարգավիճակ չի ստացել: Թունիս կասկածյալը չի վերադարձել, քանի որ չուներ անձը հաստատող փաստաթղթեր, իսկ աֆրիկյան այդ երկրի իշխանությունները մի քանի ասմի շարունակ վիճարկել են նրա Թունիսի քաղաքացի լինելու հանգամանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |