Ասադ. Հալեպի ազատագրումը հաղթանակ է ՌԴ և Իրանի համար![]() 22 դեկտեմբերի 2016 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հալեպի գրավումը սիրիական զորքերի կողմից հաղթանակ է Դամասկոսի դաշնակիցների, այդ թվում Ռուսաստանի և Իրանի համար: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ասադը նաև հայտարարել է, որ քաղաքի ազատագրումը «հիմնարար քայլ է Սիրիայի ամբողջ տարածքում ահաբեկչության ոչնչացման համար» և «պայմաններ է ստեղծում քաղաքացիական պատերազմին վերջ տալու համար», հայտնում է Republic-ը Reuters-ի վրա հղումով: Սիրիական բանակի կողմից Հալեպում լիակատար հսկողություն հաստատելու մասին հայտարարվեց դեկտեմբերի 13-ին: Մինչ այդ 4 տարի շարունակ քաղաքի արևմտյան թաղամասերը վերահսկում էր կառավարությունը, իսկ արևելյանը` այսպես կոչված չափավոր ընդդիմության և «Ան Նուսրայի ճակատի» գրոհայինները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԱԿ ԱԽ անդամները համաձայնեցրել են Հալեպի վերաբերյալ բանաձևի փոխզիջումային տարբերակը, որով նախատեսվում է դիտորդների ներկայությունը քաղաքում: Դեկտեմբերի 16-ին Սիրիայի բանակն ավարտեց Հալեպի արևելյան թաղամասերի ազատագրումը, ինչը պայմաններ է ստեղոծւմ սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |