«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ կստեղծվի![]() 22 դեկտեմբերի 2016 - 16:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որին կփոխանցվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի փորձը և գործառույթների մի մասը, ինչպես նաև դպրոցական սննդի ազգային ծրագրի կառավարման գործառույթը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշումներ: Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը, և կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ-ից հայաստանյան կողմին: Ներկայում ՀՀ տասը մարզի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական սնունդ: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար, սփյուռքի ներուժը: Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաև բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունը և գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |