Արամյանցի տունը բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել![]() 22 դեկտեմբերի 2016 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել: Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին: ՀՀ Լոռու մարզում գտնվող Միքայել Արամյանցի տունը (ամառանոց) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկելու, պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու, մշակութային ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել դեկտեմբերի 15-ին: Նոյեմբերին ՀՀ մի շարք մտավորականներ, մտահոգված լինելով հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցված դղյակի ճակատագրով՝ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին: Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել Արամյանցի առանձնատան հետ կապված խնդիրները և առաջարկություններ ներկայացնել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |