Նախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնմանը խոչընդոտում են նրա դեմ ներկայացված քաղհայցերը![]() 22 դեկտեմբերի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Պարբերաբար հիշեցումներ ենք ուղարկում ռուսական կողմին այդ հարցով: Որքանով ես եմ տեղյակ, քաղաքացիական հայցեր են ներկայացված, որոնք կոնվենցիոն հիմքերի տեսանկյունից, դիտարկվում են որպես նրան հանձնելու խոչընդոտ: Այս ամենը պարզվեց 2016-ի առաջին ամիսներին», - նշել է նախարարը: Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ այս պահի դրությամբ հարցը ՌԴ լիազոր մարմինների ոլորտում է, գրում է Aysor.am-ը։ Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է: 2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |