Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

Գերմանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Գերմանիայում 2 անձ է ձերբակալվել, որոնց կասկածում են Օբերհաուզենի առևտրի կենտրոնում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ձերբակալվածները Կոսովոյից են, նրանք հարազատ եղբայրներ են, գրում է Lenta.ru-ն Spiegel Online-ի վրա հղումով:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Պակիստանի քաղաքացի է: Սակայն, ավելի ուշ նրան ազատ են արձակել հանցանշանների բացակայության պատճառով:

Այժմ քննիչները փորձում են պարզել պատրաստվող հարձակման հավանական մասնակիցներին, ինչպես նաև այն, թե որքանով են առաջ անցել հանցագործները նախապատրաստման գործում:

Դեկտեմբերի 22-ին գերմանական ոստիկանությունը լայնածավալ հատուկ գործողություն է իրականացրել պոտենցիալ ահաբեկիչներին ի հայտ բերելու նպատակով: Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության գործով պաշտոնապես հետախուզման մեջ է գտնվում թունիսցի Անիս Ամրին: Նա 24 տարեկան է: Դաշնային դատախազությունն ահաբեկչի մասին տեղեկությունների համար, որի արդյունքում նա կձերբակալվի, €100.000 պարգևավճար է նշանակել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---