ԱՀԿ. Էբոլա վիրուսի դեմ 100% արդյունավետությամբ պատվաստանյութի փորձարկումներն ավարտվել են![]() 23 դեկտեմբերի 2016 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ավարտվել են Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումները, որոնց արդյունքում հաստատել է նրա «բարձր արդյունավետությունը»: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում: «Թեև համոզիչ արդյունքներն արդեն թույլ չեն տա փրկել համաճարակի զոհերին Արևմտյան Աֆրիկայում, սակայն, թույլ կտան առավել պաշտպանված լինել հաջորդ բռնկման դեպքում»,-ասել է ԱՀԿ ղեկավարի օգնական Մարի Փոլ Քիսնին, հայտնում է ՏԱՍՍ-ը: rVSV-ZEBOV պատվաստանյութի թեստավորումը կատարվել է 2015-ին Գվինեայի Հանրապետությունում: Փորձարկումներին մասնակցել է ավելի քան 11.000 մարդ: 5837 պատվաստվածներից ոչ մեկը չի վարակվել պատվաստումից հետո 10 և ավելի օրվա ընթացքում: Պատվաստում չստացածների թվում նույն ժամանակահատվածում գրանցվել է հիվանդացության 23 դեպք: Պատվաստանյութի արտադրողն է MSD դեղագործական ընկերությունը: Ըստ ԱՀԿ տվյալների, 2014-2015թթ. Արևմտյան Աֆրիկայում Էբոլային զոհ է գնացել 11.000 մարդ: Մահացու դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |