Թրամփն իր երդմնակալությանը հայտնիների փոխարեն «կգերադասի մարդկանց տեսնել»

Թրամփն իր երդմնակալությանը հայտնիների փոխարեն «կգերադասի մարդկանց տեսնել»

PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե ում կցանկանար տեսնել իր երդմնակալությանը: «Այսպես կոչված «Ա» ցուցակի հայտնիները ցանկանում են իմ երդմնակալության տոմս ստանալ, բայց տեսեք` ի՞նչ արեցին նրանք Հիլարի Քլինթոնի համար: Ոչինչ: Ես մարդկանց եմ ուզում տեսնել»,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Այդպիսով Թրամփն ակնարկել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ «աստղերից» շատերը սատարեցին դեմոկրատական կուսակցության թեկնածու Քլինթոնին: Սակայն, անկախ դրանից, նա չկարողացավ հաղթել` զիջելով հանրապետականին ընտրիչների քվեների քանակով:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---