Թուրքիայում ալևիական հեռուստաալիք է փակվել՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով![]() 23 դեկտեմբերի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ռադիո-հեռուստատեսության գերագույն խորհրդի (RTÜK) որոշմամբ` դադարեցվել է ալևիական Yol TV հեռուստաալիքի հեռարձակումը: Փակման պատճառաբանությունն այն է, որ մի քանի հաղորդումների ժամանակ վիրավորանք է հասցվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, թուրքական Birgun-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Բացի այդ Yol TV-ն մեղադրվում է «հանրությանը խտրականության դրդելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությանը գովաբանող հեռարձակումներ իրականացնելու» մեջ: Թուրքական Demokrathaber լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ Yol TV-ն ստեղծվել է Եվրոպայի ալևիական միությունների դաշնության կողմից: Վերջինիս կենտրոնը գտնվում է Գերմանիայում: Հեռուստաալիքի հիմնադիրներից և Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Թուրգութ Օքերը ձերբակալվել էր «Էրդողանին վիրավորանք հասցնելու» մեղադրանքով: Իսկ ավելի վաղ Թուրքիայում փակվել էր ալևիների TV 10 հեռուստաալիքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |