ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՍՈՒՄՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատում անցկացվել են «Ղարաբաղ. փախստականների խնդիրն Ադրբեջանում տաս տարի անց» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել էին ազգությամբ պակիստանցի լորդ Ահմեդի նախաձեռնությամբ: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, այլոց թվում ղարաբաղյան հակամարտության հետեւանքների մասին ելույթ են ունեցել նաեւ լորդեր Ալթոնը եւ Հիլթոնը, որոնք Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հրավերով ընթացիկ տարվա ամռանն այցելել են Բաքու` «ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ պատկերացում կազմելու նպատակով»: Ադրբեջանական կողմը հուսով է, որ «պատգամավորների այդ խումբը կչեզոքացնի Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հայամետ գործունեությունը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---