Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵՏՄ հետ![]() 23 դեկտեմբերի 2016 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ: Այդ մասին դեկտեմբերի 23-ին Բիշքեկում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի հետ հանդիպմանը: Ռոուհանին Բիշքեկ է ժամանել երկօրյա այցով դեկտեմբերի 22-ի ուշ երեկոյան: Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: «Իրանը մտադիր է ընդլայնել հարաբերությունները ԵՏՄ հետ և մտադիր է ազատ առևտուր վարել միության հետ»,-հայտարարել է Ռոուհանին: Նա հույս է հայտնել, որ այդ հարցը կքննարկվի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը Մոսկվայում դեկտեմբերի 25-ին: Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Ռոուհանին Հայաստանում էր: «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ԵՏՄ անդամ Հայաստանի հետ առանձնահատուկ պայմաններ են առաջացած համագործակցության համար և քայլեր են ձեռնարկվում դեպի ազատ առևտրի պայմանավորվածություն ձեռք բերելու ուղղությամբ», - ասել է Ռոուհանին Երևանում: Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են ՀՀ և Իրանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |